Պատրաստվի՛ր միասնական քննություններին
Շտեմարանների հարցերը՝ հեռախոսումդ։ Լուծի՛ր, հասկացի՛ր՝ ինչու, և կրկնի՛ր այն, ինչում սխալվել ես։
Ամեն բաժնի առաջին 2 հարցը՝ անվճար · առանց գովազդի
Շտեմարանների հարցերը՝ մեկ տեղում
Ընտրի՛ր առարկան. նրա բոլոր շտեմարանները դարակում են՝ բաժին առ բաժին, ինչպես գրքում։
Ընտրի՛ր պատասխանը, ստուգի՛ր
Պատասխանի՛ր, և տեղում կտեսնես՝ ճիշտ էր, թե ոչ։
Ամեն խնդիր՝ քայլ առ քայլ
Ոչ միայն պատասխանը, այլև՝ ինչու. 5 000-ից ավելի խնդիր՝ քայլերով ու գրաֆիկներով։
Չհասկացա՞ր։ Հարցրո՛ւ
Գրի՛ր հարցդ հայերեն. AI ուսուցիչը տեսնում է խնդիրը և քո պատասխանը ու բացատրում՝ որտեղ է սխալը։
Անծանոթ բա՞ռ։ Սեղմի՛ր վրան
Թարգմանությունը բացվում է հենց տեքստի վրա, իսկ «Պահել»-ը բառը տանում է քո բառարան։
Պահած բառերը՝ խաղի ձևով
Երեք խաղ, որոնցում հանդիպում են հենց քո պահած բառերը։
Կրկնի՛ր այն, ինչում սխալվել ես
Ամեն սխալ պատասխան ինքն է հավաքվում մեկ ցուցակում, իսկ կարևոր հարցը կարող ես պահել մեկ հպումով։
Իրական քննության պես՝ ժամաչափով
Ստանդարտ քննությունը կրկնում է իրականի կառուցվածքը, կամ կազմի՛ր քոնը՝ քո ընտրած գրքերից ու բաժիններից։
Ամեն օր՝ մի քայլ առաջ
Օրվա նպատակը, անընդմեջ օրերը և քննությանը մնացած օրերը՝ մեկ էկրանին, իսկ Android-ում՝ նաև վիջեթով։